Եկատերինբուրգի հայ համայնքի հոգևոր հովիվը միասնական լինելու կոչ է արել
05 Նոյեմբերի 2025, 22:06
Եկատերինբուրգի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանի կարծիքով՝ այն, ինչ կատարվում է այսօր Մայր Հայրենիքում Հայ Եկեղեցու շուրջ չարի ձեռքի գործն է և կոչ է անում լինել միասնական:
«Տագնապներով լեցուն այս օրերին ամենակարևորը ազգային միասնականության ուխտի վերակերտումն է, համախումբ լինելու, միատեղ ու միասիրտ լինելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո, զորավիգ՝ հայոց հայրապետին՝ ամբողջական պահելով մեր Եկեղեցու անսասանությունը և միասնությունը»,- ասում է Տեր Արիստակես քահանան։