Փաշինյանն արժանիքներ չունի․ հարցում՝ Սյունիքում
07 Նոյեմբերի 2025, 17:33
Սյունիքի մարզում հարցում է անցկացվել, որի ընթացքում բնակիչները պատասխանել են հարցին՝ արդյոք Փաշինյանը 2026 թվականի ընտրություններում կստանա՞ ժողովրդի քվեն։
Հարցվածների մեծամասնությունը բացասական և կտրուկ պատասխան է տվել՝ մտահոգություն հայտնելով երկրի ապագայի վերաբերյալ։
«Փաշինյանն արժանիքներ չունի։ Նա չի ստանա ժողովրդի քվեն»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը։
Սյունեցիների կարծիքով՝ եթե Փաշինյանը մնա իշխանության, այլևս երկիր չենք ունենա։
«Չի ստանա։ Ոչ մեկ չի ուզում նրան ընտրել»,- ասել է հարցման մեկ այլ մասնակից։