Դմիտրի Խառատյանը «Կինո և երաժշտություն» փառատոնում արժանացել է պատվավոր մրցանակի
08 Նոյեմբերի 2025, 10:00
Տուլայում անցկացվում է «Կինո և երաժշտություն» 2-րդ ռուսական փառատոնը, որը միավորել է կինոյի և երաժշտական արվեստի սիրահարներին։
Արարողության վառ պահերից մեկը ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանին բացառիկ կատարողական վարպետության համար պատվավոր մրցանակի հանձնումն էր։ Նվագախմբի ուղեկցությամբ նա կատարել է Սվետլանա Դրուժինինայի «Գարդեմարիններ, առա՛ջ» ֆիլմի հայտնի երգը՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին։