Ալիևի հայտարարությունը նորություն չէ, այլ իրականության հաստատում. Կոնստանտին Զատուլին
08 Նոյեմբերի 2025, 13:23
ԱՊՀ գործերով Պետդումայի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Լենտա.ռու»-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական բանակն անցնելու է ՆԱՏՕ-ի ստանդարտներին։
Զատուլինը նշել է, որ նման հայտարարությունները անակնկալ չեն։ Ըստ նրա՝ Ադրբեջանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ վաղուց իրականացվում է Թուրքիայի միջոցով, որի հետ Բաքուն փաստացի ունի միասնական զինվորական հրամանատարություն և դաշինք։
«Դա նորություն չէ, այլ ավելի շուտ արդեն կայացած իրականության հաստատում։ Ադրբեջանը վաղուց է կառուցում իր պաշտպանական և քաղաքական ռազմավարությունը՝ անկախ Ռուսաստանի շահերից»,- ընդգծել է Զատուլինը։