Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Իրեն հարգող յուրաքանչյուր հայ պետք է ասի՝ անելու ենք «Մեր ձևով»․ «Ժողովուրդն է խոսում»

08 Նոյեմբերի 2025, 18:13

 

«Ժողովուրդն է խոսում». Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների վերաբերյալ։

«Ես դա չեմ ընդունում։ Եկեղեցին պետք է լինի։ Երբ գալիս ես աղոթելու, կարևոր չէ, թե ով ես՝ նախագահ, պատգամավոր, թե ուրիշ մեկը, պետք է պարզապես հավատաս։ Ցավալի է, որ այդպես են վարվում Եկեղեցու հետ։ Եկեղեցին միշտ եղել է հայ ժողովրդի կողքին։ Այս տեմպերով դա կհանգեցնի պետականության քայքայման։ Ժողովուրդն արդեն պառակտված է, և, ցավոք, կարող է ավելի պառակտվել»,- ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը։

Պատասխանելով հարցին, թե ինչպիսին պետք է լինեն Հայաստանի իշխանությունները, հարցվածները հատկապես ընդգծել են հայրենասիրությունը և հայ ժողովրդի շահերի պաշտպանությունը։

«Նախ, իշխանությունները պետք է լինեն հայամետ։ Երկրորդ հերթին, պետք է գան մարդիկ, որոնց համար կարևոր է ոչ թե աթոռը, այլ հողը, որի վրա այդ աթոռը դրված է։ Մեզ պետք են ղեկավարներ, որոնք ամեն ինչ կանեն, որպեսզի Բաքվի բանտում գտնվող հայերը վերադառնան տուն, արտերկրում ապրող հայերը հպարտանան իրենց ինքնությամբ։ Մեզ պետք է ճիշտ առաջնորդ»,- նշել է քաղաքացին։

Մեկնաբանելով իշխանությունների հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու վրա՝ հարցախույզի բազմաթիվ մասնակիցներ իրենց վրդովմունքն են հայտնել և ընդգծել Եկեղեցու կարևոր դերը երկրի և ժողովրդի պատմության մեջ։

«Ոչ ոքի դուր չի գալիս, երբ կառավարությունն ու Եկեղեցին թշնամանում են։ Եկեղեցին միշտ պաշտպանել է ժողովրդին։ Ժամանակն է, որ ժողովուրդը ոտքի կանգնի․ եկեղեցին Հայաստանի պատմության ամենամեծ արժեքն է։ Հատկապես այն ժամանակներում, երբ պետություն չունեինք, եկեղեցին եղել է մեր հենարանը։ Սա ընդդեմ Կաթողիկոսի չէ՝ սա ընդդեմ եկեղեցու է։ Եկեղեցին մնացել է միակ հաստատությունը, որին դեռ չեն դիպչել։ Իսկ հիմա ուզում են քանդել այն»,- ընդգծել է հարցախույզի մասնակիցներից մեկը։

Վերջիններս նաև նշել են, որ Սամվել Կարապետյանը՝ որպես համեստ և արժանապատիվ հայ, արժանի է մեծ հարգանքի։

«Նա միշտ օգնել է Հայաստանին՝ առանց գովազդելու իր արածը։ Բոլոր քաղբանտարկյալները վտանգ են ներկայացնում իշխանության համար, դրա համար էլ նրանց բանտարկում են։ Բայց եկեղեցին և արժեքները պետք է պաշտպանի ոչ միայն նա, այլ ամբողջ ժողովուրդը։ Մենք առաջին ազգն ենք, որ ընդունել է քրիստոնեությունը, և պետք է դա ապացուցենք։ Սամվել Կարապետյանը Ռուսաստանում վաստակածը ներդրել է Հայաստանում։ Անձամբ ես նրա մասին վատ բան ասել չեմ կարող՝ նա արել է այն, ինչ ես գուցե ամբողջ կյանքում 1% էլ չկարողանամ անել։ Իսկ նրա խոսքերը՝ «Մենք կանենք «Մեր ձևով»», պետք է ասի յուրաքանչյուր քրիստոնյա։ Եկեղեցին մեր սրբությունն է»,- ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը։

Մեկնաբանելով Թուրքիայի հետ սահմանների հնարավոր բացումն ու տնտեսական կապերը՝ քաղաքացիները նշել են, որ միակողմանի զիջումներն անթույլատրելի են։

«Ես չեմ հասկանում՝ ինչպես կարելի է բարեկամանալ ժողովրդի հետ, որը կոտորել է մեր կանանց ու երեխաներին։ Սահմանների բացումն ու տնտեսական կապերը հնարավոր են, եթե դա երկրի շահերից է բխում։ Բայց բարեկամություն՝ ոչ։ Միայն քաղաքական հարաբերություններ, և այն էլ՝ զգուշությամբ։ Բարեկամություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ Թուրքիան ընդունի իր կատարած հանցագործությունները։ Բայց նույնիսկ այդ դեպքում դա վտանգավոր է․ մենք թույլ տնտեսություն ունենք, իսկ նրանք՝ հզոր։ Այսօր Հայաստանը շատ բարդ դիրքում է, հատկապես սահմանների հարցում։ Մեզ պետք է առաջնորդ, որը կուժեղացնի երկիրը և կպաշտպանի այն»,- նշել են հարցվածները։