Հայկական չորս ճարտարապետական նախագիծ առաջադրվել է «Mies van der Rohe» մրցանակի

09 Նոյեմբերի 2025, 00:10

Մշակույթ

Հայկական չորս ճարտարապետական նախագիծ ընդգրկվել է ժամանակակից եվրոպական ճարտարապետության ոլորտում ամենահեղինակավոր եվրոպական մրցանակի՝ «EU Prize for Contemporary Architecture-Mies van der Rohe Awards»-ի հավակնորդների թվում։

Այդ նախագծերն են՝ «Lumen 1936» սրճարանը՝ snkh բյուրոյի կողմից, COAF կրթական կենտրոնն Արմավիրում՝ ճարտարապետ Alberto Campo Baeza-ի կողմից, ինչպես նաև «Manifest» հյուրանոցը և բնակելի տուն Ռինդ գյուղում, որոնք մշակվել են «ARCHcoop» ստուդիայի կողմից։

Այս նախագծերը ներկայացնում են ճարտարապետության ժամանակակից մոտեցումը և ցուցադրում են տարածաշրջանում աշխատող հայ և միջազգային ճարտարապետների մասնագիտական վարպետության բարձր մակարդակը։