Արցախի խորհրդարանի նախագահը հրաժարական կտա
26 Հուլիսի 2023, 20:04
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական կտա: Alpha News-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Նելա Գրիգորյանը:
«Երեւի պարոն Թովմասյանը հրաժարական կտա: Այսօր ինքը հանդիպեց մեզ հետ ու հայտարարեց, որ առողջական լուրջ խնդիրներ ունի: Հրաժարականի պատճառը դա է»,- ասաց Նելա Գրիգորյանը:
Նշենք, որ Արթուր Թովմասյանը պաշտոնապես դեռ չի հայտարարել հրաժարականի մասին: Նա Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել 2020 թ. մայիսի 21-ին: Արթուր Թովմասյանը իշխող՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ է: