ԵԱՏՄ-ի գործընկերները Ռուսաստանի համար հակաարևմտյան մեխանիզմ են ստեղծում արդյունաբերական համագործակցության միջոցով

28 Հուլիսի 2023, 15:35

Տնտեսություն և Բիզնես

Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը հրապարակել է ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխությունների վավերացման մասին օրենքի նախագիծը։ Փաստաթղթով առաջարկվում է համատեղ արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման մեխանիզմներ ձեւավորել, որոնց 5 տարվա ընթացքում կմասնակցեն միության առնվազն երեք երկրներ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանն ասել է, որ կազմակերպությունը պատրաստ է ամեն տարի հատկացնել 20 մլն դոլար։ Նրա խոսքոով՝ դա կապահովի 1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ծրագրի իրականացումը։

ԵՏՀ փորձագետները վստահ են, որ ֆինանսական օգնությունը կխթանի ԵԱՏՄ երկրների տեխնոլոգիական զարգացումը և կարագացնի ինտեգրացիոն գործընթացները։

Մինչ այժմ, Եվրասիական զարգացման բանկի տվյալներով, Մոսկվան ԵԱՏՄ-ում ամենախոշոր ներդրողն է։ 2016 թվականից մինչև 2022 թվականի կեսերը Ղազախստանում ներդրել է 10,6 միլիարդ դոլար, Բելառուսում՝ 5,3 միլիարդ, Հայաստանում՝ 3,1 միլիարդ դոլար, Ղրղզստանում՝ 946 միլիոն դոլար, երեք միլիարդ դոլար, Ղրղզստանում՝ 618 միլիոն, Բելառուսում՝ 14 միլիոն: