IDFA-ում կկայանա Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան

15 Նոյեմբերի 2025, 20:25

Հայեր

Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի «Outliving Shakespeare» նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում (Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոն)։ Այն կընդգրկվի հեղինակավոր «Luminous» ծրագրում։

Ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 18- 23-ը։

«Outliving Shakespeare» ֆիլմի սյուժեն ծավալվում է Հայաստանի ծերանոցներից մեկում, որտեղ ռեժիսորը բեմադրում է «Շեքսպիրի մեղքերը» ներկայացումը։ Փորձերը դառնում են ոչ միայն ստեղծագործական գործընթաց, այլև տարածք՝ սիրո, կյանքի և կորուստների մասին անկեղծ զրույցների համար։

Իննա Սահակյանը բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմի ռեժիսորն է, որը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրելուց մինչև հոլիվուդյան աստղ դառնալու ոդիսականը։