Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի Գրան պրիի փուլում

16 Նոյեմբերի 2025, 16:38

Սպորտ

Հայազգի ռուս գեղասահորդուհի, մենասահքում Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը հաղթանակ է տարել Մոսկվայում ընթացող գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի շարքի չորրորդ փուլում:

Կարճ և ազատ ծրագրերի հանրագումարում Պետրոսյանը ստացել է 230,05 միավոր (78,83+151,22):

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ալինա Գորբաչովան, ում արդյունքը կազմել է 209,28 միավոր: Մրցանակակիրների եռյակը եզրափակել է Քսենիա Գուշչինան, նա հավաքել է 200,51 միավոր:

Սեպտեմբերին 18-ամյա Պետրոսյանը հաղթել Էր Պեկինի որակավորման մրցաշարում և իրավունք էր նվաճել մասնակցելու 2026 թվականի Օլիմպիական խաղերին:

Հիմա եթերում