Բաքվում Ուկրաինայի մասին հայտարարությունները խաղ են Ռուսաստանի դեմ. Վլադիսլավ Շուրիգին

17 Նոյեմբերի 2025, 21:35

Քաղաքականություն

Ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Բաքվի և Կիևի շփումների ֆոնին։

Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանում կան ուժեր, որոնք ձգտում են երկիրը հեռացնել Ռուսաստանից։ «Պետք է հասկանալ, որ Ալիևը վարում է իր սեփական քաղաքականությունը, նա կարծես հաշվի չի առնում Ռուսաստանին։ Նրա խնդիրն է՝ գոյատևել, քանի որ նա շատ բարդ իրավիճակում է։ Մի կողմից, նրա վրա շատ ուժեղ ճնշում է գործադրում թուրքամետ խմբավորումը, որն այսօր դառնում է հիմնական, որոշիչ։ Մյուս կողմից, նա փորձում է պահպանել իր սեփական իշխանությունը և հեռու մնալ բոլորից։

Նա հույսը դրել էր ԱՄՆ-ի վրա՝ կարծելով, թե ամերիկացիները կօգնեն իրեն այդ հարցում, բայց ամերիկացիներն իրեն միայն ապտակեցին, և, ընդհանուր առմամբ, մնաց մենակ։ Նա փորձեց վերականգնել Ռուսաստանի, Պուտինի հետ խզված հարաբերությունները, բայց ակնհայտ է, որ այս դեպքում դա քիչ է ստացվում, քանի որ, կրկնում եմ, շատ մեծ ճնշում կա նրանց կողմից, որոնք շահագրգռված են, որպեսզի Ադրբեջանն ավելի մեկուսանա Ռուսաստանից։

Եվ այս դեպքում Ուկրաինայի հետ կապված հայտարարությունները բոլորովին ակնհայտ են։ Պետք է հասկանալ, որ հայտարարությունները չեն արվել անմիջապես Ալիևի կողմից, բայց դրանք մարդիկ են, որոնք նրա շրջապատից են և չեն վախենում խոսել նրա անունից»,- ասել է Շուրիգինը։

Փորձագետի խոսքով՝ Ուկրաինան կբորբոքի թշնամությունը Բաքվի և Մոսկվայի միջև։

«Ուղիղ շփման տեսանկյունից թշնամություն չկա Ուկրաինայի և Ադրբեջանի միջև, և Ալիևն էլ դրանից օգուտ չունի: Բայց որպես խաղ Ռուսաստանի դեմ, այն ուժերի կողմից, որոնք ձգտում են որքան հնարավոր է հեռացնել Ադրբեջանը Ռուսաստանի հետ շփումներից, սա շատ աշխատող ձևաչափ է։ Առավել ևս, որ Ուկրաինան միշտ կփորձի բորբոքել այդ թշնամանքը»,- եզրակացրել է Շուրիգինը։