Մեծ Բրիտանիան ակնկալում է Հայաստանի Սահմանադրության պահպանումը Եկեղեցու հետ հարաբերություններում

18 Նոյեմբերի 2025, 18:35

Քաղաքականություն

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման հարցերով փոխնախարար Սթիվեն Դոութին հայտարարել է, որ կառավարությունը հավատարիմ է մնում ամբողջ աշխարհում կրոնի և համոզմունքների ազատության պաշտպանությանը և խթանմանը:

«Մեծ Բրիտանիան ուշադրությամբ հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև իրավիճակի զարգացմանը։ Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կիրականացվեն ՀՀ Սահմանադրությանը և օրենսդրությանը խիստ համապատասխան, իրավական ընթացակարգի, արդար վերաբերմունքի և դատական գործընթացների անկողմնակալության սկզբունքների պահպանմամբ», — ասել է նա: