Ծառուկյանն ու Հուկերը Դոհայի մենամարտից առաջ հայացքների մենամարտ են անցկացրել
18 Նոյեմբերի 2025, 22:30
2025 թվականի նոյեմբերի 22-ին Կատարի մայրաքաղաքում տեղի կունենա UFC Fight Night 265 մրցաշարը, որտեղ խառը մենամարտերի ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը կմրցի թեթև դիվիզիոնի վարկանիշում 7-րդ տեղը զբաղեցնող նորզելանդացի Դեն Հուկերի հետ:
Արմանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2024 թվականի ապրիլին UFC 300 մրցաշարում, որտեղ մրցավարների առանձին որոշմամբ հաղթել է Չարլզ Օլիվեյրային: Նրա հաշվին կա 22 հաղթանակ և 3 պարտություն։
Հուկերն իր վերջին մենամարտն անցկացրել է 2024 թվականի օգոստոսին UFC 305-ում՝ հաղթելով Մատեուշ Գամբրոթին։ Նրա հաշվին կա 24 հաղթանակ և 12 պարտություն: