Վլադիկավկազից մասնագետներ կգան Հայաստան՝ ուսումնասիրելու գրաբարը

28 Հուլիսի 2023, 23:12

Մշակույթ

Հայտնի են դարձել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վլադիկավկազի գիտական կենտրոնի հայտարարած մրցույթի հաղթողների անունները։ Չորս հոգի երկու տարով կմեկնեն Հայաստան՝ ուսումնասիրելու գրաբարն ու ժամանակակից հայերենը, որպեսզի հետագայում կարողանան աշխատել հանրապետության արխիվային հաստատություններում պահվող ձեռագրերի հետ, հայտնում է alaniatv.ru-ն։

Նշվում է, որ օրերս կայացել է հանձնաժողովի ամփոփիչ նիստը, որի ընթացքում համաձայնեցվել են կողմերի՝ նախագծի կազմակերպիչների ու մասնակիցների պարտավորությունները և այլ կարևոր մանրամասներ։

Ընտրվել է 4 թեկնածու։

Հայաստանում նրանց կրթության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ալեքսեյ Չիբիրովի գլխավորած ՌԳՀ ՎԿՀ պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի ընթացքում՝ ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հրավերով։

Ծրագրի նպատակն է Օսիայի համար մասնագետներ պատրաստել, ովքեր ապագայում կկարողանան աշխատել Հայաստանի արխիվային հիմնարկներում պահվող հնագույն ձեռագրերի հետ։