Պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները ՀՀ-ի հետ այն պահին, երբ կստորագրեն պայմանագիրն Ադրբեջանի հետ․ Ֆիդան

19 Նոյեմբերի 2025, 15:30

Քաղաքականություն

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նորից է խոսել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ստորագրման պահից պատրաստ կլինենք կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի հետ, դա ավելի վաղ էլ ենք ասել։ Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղությունն այդքան ցանկանալու ամենամեծ պատճառը Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում մեր կողմից քաղաքական կամքի արտահայտումն է։ Հայ թուրքական հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումն ու տնտեսության ակտիվացումը Հայաստանի համար կարևոր են»,-ասել է նա։

Նա հայտարարել է, թե Հարավային Կովկասում սառեցված հակամարտություններ չենք ուզում։

Ֆիդանը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» Հայաստանի Սահմանադրության փոփոխության և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին։