Լիպարիտ Ավետիսյանը ելույթ կունենա Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոնում

20 Նոյեմբերի 2025, 11:15

Մշակույթ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը ելույթ կունենա Բուենոս Այրեսի լեգենդար «Կոլոն» թատրոնում։ Նոյեմբերի 18-ին, 20-ին, 23-ին, 25-ին և 28-ին օպերային երգիչը կկատարի Ալֆրեդի դերը Վերդիի «Տրավիատա» օպերայում։

ՀՀ վաստակավոր արտիստ Ավետիսյանը հանդես է գալիս աշխարհի առաջատար օպերային թատրոններում և մասնակցում է հեղինակավոր միջազգային փառատոնների։

Նշենք, որ «Teatro Colón»-ը աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններից մեկն է իր բացառիկ ակուստիկայով և ճարտարապետական շքեղությամբ։ Լիպարիտ Ավետիսյանն այս թատրոնում ելույթ է ունեցել 2023 թ-ին՝ Շառլ Գունոյի ‹‹Ֆաուստ›› օպերայում կատարելով Ֆաուստի դերերգը։

Հիմա եթերում