Աստանան կարող է Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա նոր առևտրային երթուղի բացել․ Ժումանգարին

21 Նոյեմբերի 2025, 10:56

Տնտեսություն և Բիզնես

Ղազախստանը կարող է Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա նոր առևտրային երթուղի բացել։ Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը, գրում է «Sputnik Ղազախստան»-ը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքով անցնող երթուղին Աստանային կապահովի ուղիղ մուտք դեպի թուրքական նավահանգիստներ։

«Մենք հիմա Ադրբեջանով և Վրաստանով ենք գնում դեպի Սևծովյան նավահանգիստներ։ Նոր երթուղին թույլ կտա դուրս գալ Նախիջևան և այնուհետև անմիջապես Թուրքիա՝ դեպի նրա ծովային նավահանգիստներ»,- նշել է նախարարը։

Հիմա եթերում