Հայ-ղազախական հարաբերությունները նոր շրջափուլ են մտել. Փաշինյանը՝ Տոկաևին

21 Նոյեմբերի 2025, 12:50

Քաղաքականություն

Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Ղազախստանում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ։

«Ես կարծում եմ, որ մեր հարաբերություններում այս նոր դարաշրջանը մեկնարկեց անցյալ տարի Հայաստանի Հանրապետություն կատարած Ձեր պաշտոնական այցով, որից հետո մենք ստորագրեցինք մի շարք կարևոր համաձայնագրեր, որոնցից մի քանիսն արդեն իսկ կյանքի են կոչվել, իսկ մյուսները իրականացման փուլում են»,- ասել է Փաշինյանը։

Հիմա եթերում