Գյումրիում ընդդիմության հաղթանակը իմիջային և հոգեբանական մեծ հարված էր իշխանությանը․ Հակոբ Բադալյան

21 Նոյեմբերի 2025, 22:45

Քաղաքականություն

Վաղարշապատի ընտրություններից հետո քարոզչական տեղեկատվական պայքար է ընթանում իշխանության և ընդդիմության միջև։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը՝ խոսելով Վաղարշապատում տեղի ունեցած ընտրությունների, դրանց հետևանքների և ընդդիմության համար դասերի մասին։

«Իշխանությունը փորձում է մեծ հնչեղություն հաղորդել իր հաջողությանը հատկապես Գյումրիից հետո, որտեղ, ինչպես գիտենք, ընդդիմությունը հաղթանակ տարավ»,- ասել է Բադալյանը՝ հավելելով, որ այդ հաղթանակը իմիջային և հոգեբանական մեծ հարված էր իշխանությանը։

Նա միաժամանակ նշել է, որ այդ մեծ հնչեղությունը չի համապատասխանում իրականությանը։

Հարցին, թե ընդդիմությունը կարո՞ղ էր ավելիին հասնել, քաղաքագետը պատասխանել է․ «Կարծում եմ, որ դա ավելի լավ կիմանան իրենք, որովհետև իրենք են մասնակցել այդ ընտրությանը, իրենք են աշխատել հասարակության հետ, իրենք գիտեն՝ ինչ են խոսել, որտեղ են սխալվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում