ՀՖՖ պատվիրակությունը Մոսկվայում ներկա կգտնվի Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությանը

25 Նոյեմբերի 2025, 17:48

Հայեր | Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը Մոսկվայում ներկա կգտնվի «Սպարտակ»-ի լեգենդար ֆուտբոլիստ, «Արարատ»-ի նախկին մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությանը:

Հոգեհանգստին և հուղարկավորությանը կմասնակցեն «Արարատ»-ի նախկին ֆուտբոլիստներ Խորեն Հովհաննիսյանն ու Սամվել Պետրոսյանը:

«Սպարտակ»-ի պատմության լավագույն ռմբարկուին վերջին հրաժեշտը տեղի կունենա հինգշաբթի՝ նոյեմբերի 27-ին, մոսկովյան ակումբի մարզադաշտում: Նիկիտա Սիմոնյանին կհուղարկավորեն Վագանկովյան գերեզմանատանը։