Բրիտանացի երաժիշտները կիսվել են Հայաստան կատարած այցի տպավորություններով
27 Նոյեմբերի 2025, 19:30
Բրիտանացի հայտնի երաժիշտ-երգեհոնահար Ջոնաթան Սքոթը և դաշնակահար Թոմ Սքոթը, որոնք եղբայրներ են և միասին հանդես են գալիս որպես «Scott Brothers Duo» դուետ, այցելել են Հայաստան և կիսվել իրենց տպավորություններով:
Երեք օրվա ընթացքում երաժիշտները ելույթ են ունեցել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում, այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Կասկադ:
Նրանք եղել են նաև Մատենադարանում՝ հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոնում, որտեղ նրանց հիացրել է շենքի ճարտարապետությունն ու հին ձեռագրերի հավաքածուն։