Վլադիմիր Պուտինը ծաղկեպսակ է ուղարկել Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությանը

27 Նոյեմբերի 2025, 12:55

Հայեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ծաղկեպսակ է ուղարկել «Սպարտակ»-ի լեգենդար ֆուտբոլիստ և Երևանի «Արարատ»-ի մարզիչ, 1956 թվականի օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությանը:

Հիշեցնենք, որ «Լուկօյլ Արենա» մարզադաշտում (պատկանում է Մոսկվայի «Սպարտակ»-ին) տեղի է ունենում Նիկիտա Սիմոնյանի քաղաքացիական հոգեհանգիստը։

Լուսանկարը՝ RIA-Kremlinpool-ի։