Պուտինն առաջարկել է ՀԱՊԿ ուժերը համալրել ժամանակակից ռուսական սպառազինությամբ
27 Նոյեմբերի 2025, 13:29
Ռուսաստանի Դաշնությունն առաջարկում է գործարկել ՀԱՊԿ ուժերը ռուսական սպառազինության ժամանակակից նմուշներով զինելու ծրագիր: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Առաջարկում ենք գործարկել հավաքական ուժերը ռուսական սպառազինության և տեխնիկայի ժամանակակից նմուշներով զինելու մասշտաբային ծրագիր, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը իրական ռազմական գործողությունների ընթացքում», — ասել է Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում: