Նիկիտա Սիմոնյանը էտալոն էր ամեն ինչում՝ ինչպես ֆուտբոլային դաշտում, այնպես էլ նրա սահմաններից դուրս. Ալեքսեյ Սմերտին
27 Նոյեմբերի 2025, 14:15
Ռուս հայտնի ֆուտբոլիստ, նախկին կիսապաշտպան Ալեքսեյ Սմերտինը Alpha News-ի հետ զրույցում նշել է, որ լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանն իր համար փայլուն աստղ էր:
«Ինձ համար նա փայլուն աստղ էր։ Ես նրա մասին մանկուց ես լսել։ Հայրս ամբողջ կյանքում երկրպագել է «Սպարտակ»-ին և ցանկացել է, որ իր երեխաները խաղան «Սպարտակ»-ում», — նշել է նա՝ հավելելով, որ Սիմոնյանը էտալոն է եղել ամեն ինչում՝ ինչպես ֆուտբոլային դաշտում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։