Վրաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

28 Նոյեմբերի 2025, 18:30

Քաղաքականություն

Վրաստանը դրական է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դինամիկան։ Այս մասին «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։

Նա ընդգծել է, որ Բաքվի և Երևանի մերձեցումն առանցքային նշանակություն ունի Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և կայուն զարգացման համար։ Նրա խոսքով՝ հարաբերությունների բարելավումը նպաստում է նաև Միջին միջանցքի նախագծի իրականացման գործում տարածաշրջանի դերի ամրապնդմանը։

Բոչորիշվիլին նշել է, որ Թբիլիսին ուշադիր հետևում է տեղի ունեցող գործընթացներին և պահպանում է սերտ կապեր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։