Նիկիտա Սիմոնյանն արժանի է, որ իր անունով Երևանում փողոց անվանակոչվի․ Խորեն Բայրամյան

28 Նոյեմբերի 2025, 19:22

Սպորտ

«Ռոստով» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը միանգամայն ճիշտ է համարում նախաձեռնությունը՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտի մոտ գտնվող փողոցը կոչել լեգենդար հարձակվող Նիկիտա Սիմոնյանի անունով:

Նրա խոսքով՝ նման քայլը հարգանքի կարևոր խորհրդանիշ կդառնա հայկական ֆուտբոլային համայնքի համար։ Բայրամյանը նաև նշել է, որ «Սպարտակ»-ն արդեն տնային մարզադաշտի տրիբունաներից մեկն անվանակոչել է Սիմոնյանի պատվին։ Նա վստահ է, որ ակնառու հարձակվողի պատվին հուշարձաններ կտեղադրվեն ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում։

Հիշեցնենք, որ լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ին 99 տարեկանում։ Նոյեմբերի 27-ին «Սպարտակ»-ի մարզադաշտում տեղի է ունեցել նրա հրաժեշտի արարողությունը։ Սիմոնյանը «Սպարտակ»-ի կազմում չորս անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն՝ որպես խաղացող, և երկու անգամ՝ որպես գլխավոր մարզիչ։ Բացի այդ, նա ԽՍՀՄ հավաքականի կազմում հաղթել է 1956 թվականի ամառային Օլիմպիական խաղերում։ Սիմոնյանը մնում է «Սպարտակ»-ի պատմության լավագույն ռմբարկուն՝ 160 գոլով։