ՄՕԿ-ը հաստատել է Ադելյա Պետրոսյանի մասնակցությունը 2026 թվականի օլիմպիական խաղերին

28 Նոյեմբերի 2025, 20:10

Սպորտ

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) իր պաշտոնական կայքում հաստատել է, որ ռուսաստանցի գեղասահորդներ Պյոտր Գումեննիկը և Ադելիա Պետրոսյանը 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու հրավեր են ստացել:

ՄՕԿ-ի հատուկ հանձնաժողովը (AINERP), որը գնահատում է ռուսական կամ բելառուսական անձնագրով մարզիկների՝ խաղերին մասնակցելու իրավունքը, Գումեննիկին և Պետրոսյանին համարել է ընդունելության չափանիշներին համապատասխանող, մարզիկները խաղերին մասնակցելու հրավեր են ստացել: Հրավեր է ստացել նաև բելառուսցի գեղասահորդուհի Վիկտորյա Սաֆոնովան։

Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-22-ը Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում։