Համբերությունն ու աշխատանքը կհարթեն ամեն ինչ. Ծառուկյանը՝ չեմպիոնական գոտու համար մենամարտին չմասնակցելու մասին
29 Նոյեմբերի 2025, 13:30
Թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակ առաջին համար Արման Ծառուկյանը խոսել է այն մասին, որ UFC-ն հայտարարել է ժամանակավոր չեմպիոնական գոտու համար առանց իր մասնակցության մենամարտ անցկացնելու մասին: Պատճառը եղել է այն, որ գործող չեմպիոն Իլիա Տոպուրիան անձնական պատճառներով կարճատև արձակուրդ է վերցրել:
Տոպուրիայի դադարի ֆոնին պրոմոուշենը հայտնել է, որ հունվարի 24-ին Լաս Վեգասում կայանալիք UFC 324 մրցաշարում կկայանա ժամանակավոր տիտղոսի համար մենամարտը Ջասթին Գեյթջիի (թիվ 4) և Փեդի Պիմբլետի (թիվ 5) միջև։ Նման որոշումը քննադատության ալիք է բարձրացրել փորձագետների և երկրպագուների շրջանում, քանի որ շատերն այդ մենամարտում ակնկալում էին տեսնել հենց Ծառուկյանին, որը նոյեմբերին վստահ հաղթանակ է տարել Դեն Հուքերի նկատմամբ և ամրագրել գլխավոր հավակնորդի կարգավիճակը:
Ինքը՝ Արմանը, չնայած երկրպագուների դժգոհությանը, արձագանքել է հանգիստ ու վստահ։ Սոցիալական ցանցերում նա գրել է. «Նպատակը մնում է նույնը: Մենք կվերցնենք այն, ինչ պատկանում է մեզ: Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Համբերությունն ու աշխատանքը կհարթեն ամեն ինչ»: