Ադրբեջանական քարոզչությունն ակադեմիական կազմով. գիրք «Արևմտյան Ադրբեջան»-ի և «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
29 Նոյեմբերի 2025, 20:00
Վերջերս Մեծ Բրիտանիայում «Cambridge Scholars Publishing» հրատարակչությունը լույս է ընծայել «Արևմտյան Ադրբեջանը և Զանգեզուրի միջանցքը» գիրքը: Առաջին հայացքից այն ներկայացվում է որպես գիտական հետազոտություն, սակայն, ըստ էության, իրենից ներկայացնում է քաղաքական նախագիծ, որը ֆինանսավորված և ուղղված է միջազգային ասպարեզում ադրբեջանական նարատիվների լեգիտիմացմանը։
Այն ներկայացվում է որպես ակադեմիական աշխատանք, բայց փաստացի արտացոլում է Բաքվի պաշտոնական դիրքորոշումը։ Գրքում նշվում է, որ Զանգեզուրի միջանցքը առանցքային նշանակություն ունի թյուրքական աշխարհի համար և պետք է դիտարկվի որպես պատմական անհրաժեշտություն: Որպես խմբագիր հանդես է եկել թուրքական համալսարանի պրոֆեսոր Վաֆա Կուրբանը, որը հայտնի է ադրբեջանական դիրքորոշմանն աջակցող հրապարակումներով։