Սպերցյանը դուբլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Կռիլյա Սովետով»-ի դեմ խաղում

30 Նոյեմբերի 2025, 19:09

Սպորտ

«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը ՌՊԼ-ի 17-րդ տուրում 5:0 հաշվով ջախջախել է «Կռիլյա Սովետով»-ին և ամրապնդվել աղյուսակի առաջին հորիզոնականում: Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանն այդ խաղում աչքի է ընկել երկու գոլով և գոլային փոխանցումով:

Գոլերով աչքի են ընկել նաև Դուգլաս Աուգուստոն և Ջոն Կորդոբան։ Վերջինս դարձել է «Կրասնոդար»-ի ռեկորդակիրը խփած գոլերի քանակով. այդ գոլը նրա համար 69-րդն էր «ցլերի» կազմում:

SofaScore վիճակագրական պորտալը հայ կիսապաշտպանին առավելագույն գնահատական է տվել՝ 10։ Սակայն հանդիպման պաշտոնական լավագույն խաղացող ճանաչվել է Ջոն Կորդոբան։