Արման Ծառուկյանը կգլխավորի Երևանում կայանալիք Hype FC-ի մրցաշարը

02 Դեկտեմբերի 2025, 17:30

Սպորտ

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ գլխավորելու է «Hype Fighting Championship»-ի երևանյան մրցաշարը։

«Դեկտեմբերի 30, քաղաք Երևան։ Ես գլխավորելու եմ Hype Fighting-ի մրցաշարը։ Մրցակցիս անունը շուտով կհայտարարեն»,- նշել է Ծառուկյանը։

Մրցաշարի կազմակերպիչները սոցիալական ցանցերում ինտրիգային հայտարարություն են տարածել․ «Շատ շուտով կհայտարարենք նրա մրցակցին, դուք շոկի կենթարկվեք»։

Հիշեցնենք, որ նոյեմբերին Դոհայում (Կատար) կայացած UFC-ի մրցաշարի գլխավոր մենամարտում Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթանակ էր տարել նորզելանդացի Դեն Հուքերի նկատմամբ։