Ներքաղաքական հաշվարկ կամ ինչո՞ւ է Սահակաշվիլին մեղադրում իշխանությանը ՀՀ-ի հետ հարաբերությունները փչացնելու մեջ

02 Դեկտեմբերի 2025, 21:30

Քաղաքականություն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ներքաղաքական հաշվարկ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ Սահակաշվիլին այս հայտարարությամբ փորձում է ցույց տալ, թե Վրաստանի իշխանությունները չեն կարողանում ճիշտ արտաքին քաղաքականություն վարել ու փչացրել են հարևանների հետ հարաբերությունները:

«Երբ վերադառնում ենք իրականություն, տեսնում ենք հակառակը: Հայ-վրացական հարաբերությունները կայուն են, փոխադարձ այցեր են լինում ամենաբարձ մակարդակով, տեսնում ենք տարբեր նախագծեր, որում կարող են ներառվել ոչ միայն Երևանն ու Թբիլիսին, այլև տարածաշրջանային մյուս խաղացողները»,- նշել է Անդրանիկ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրել է Վրաստանի իշխանություններին՝ Արևմուտքի, ՀՀ-ի և Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնելու մեջ: Ավելին՝ նա նաև գրել է, թե իբր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստանից պահանջում է Երևանից արտաքսել վրացական ՀԿ-ներին և փակել նրանց հաշիվները։ Ըստ Սահակաշվիլիի՝ Փաշինյանի կառավարությունը պատասխանել է, որ Հայաստանում չկա «օտարերկրյա գործակալների» մասին օրենք և չի էլ նախատեսվում, ինչպես նաև չկան վրացիների ազատությունը սահմանափակելու որևէ հիմքեր։

Մանրամասները՝ տեսանյությում: