Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ինչի՞ մասին է ՀՀ բարձր տնտեսական ակտիվությունը

02 Դեկտեմբերի 2025, 18:20

Հայաստանի տնտեսության վերաբերյալ ընթացիկ ցուցանիշները լիարժեք բնութագրում են, թե ինչ է կատարվում այսօր տնտեսությունում: Թվում է, թե տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշն ուղիղ պատասխանն է այդ հարցադրման։ Սակայն ամբողջական պատկերը միայն տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ)-ի բացարձակ աճով չի պայմանավորվում:

Այո՛, մեր տնտեսությունն ունի բարձր ակտիվություն, այո՛, կան ուղղություններ, որոնք ապահովում են այդ ակտիվությունը: Մասնավորապես, հունվար-հոկտեմբերի կուտակային 8,1% աճի կողքին, հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճն ավելի է արագացել՝ կազմելով 10,1%: ՏԱՑ-ի արագացման պատճառն արդյունաբերության որոշակի վերականգնումն է:

Եթե ընդհանուր, ապա մեր տնտեսական ակտիվությանը շարունակում են մեծապես նպաստել ծառայությունների, առևտրի և շինարարության ոլորտների աճը: Այս ոլորտների աճի, դրանցում ժամանակավոր ազդեցությունների մասին խոսել ենք:

Դիտարկենք իրավիճակն արդյունաբերության մասով: Թեև նախորդ տարվա արտաքին ազդեցության չեղարկմամբ պայմանավորված արդյունաբերության համախառն ծավալները 3%-ով նվազել են, բայց 12-ամսյա աճի կտրվածքով արդյունաբերության վերականգնում ունենք: Օրինակ, այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ արդյունաբերությունն աճել է 17,9%-ով: Թեև չունենք դեռ հոկտեմբեր ամսվա բացվածքը, սակայն սեպտեմբերի վիճակագրության ուսումնասիրությունը վկայում է, որ հիմնական դա պայմանավորած էր սննդամթերքի, ծխախոտային արտադրատեսակների աճով։ Երկու ուղղություններում էլ սեպտեմբերին աճի կտրուկ արագացում կա նախորդ ժամանակշրջանի համեմատ, ինչը վկայում է, որ էլի գործ ունենք որոշակի հընթացս առաջացող ազդեցությունների հետ, որոնք կարող են լինել ժամանակավոր՝ ուստի արդյունաբերության աճը ևս, կարծես, անկայուն է:

Ծառայությունների և շինարարության պարագայում էլ ունենք ավելի երկրարաժամկետ աճ, որը պայմանավորված է հստակ ազդեցություններով՝ հատկապես շինարարության ոլորտում:

Նշենք նաև, որ արտաքին առևտրաշրջանառության անկումն աստիճանաբար վերականգնվում է: Միևնույն ժամանակ արտահանման տեմպերի վերականգնումը շատ դադնաղ է ընթանում, ինչը մեր արտահանման պոտենցիալի խնդրահարույց վիճակի մասին է խոսում:

Եթե փորձենք ամփոփել, ապա տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է, բայց այդ ցուցանիշն այսօր խոսում է ոչ թե աճող, զարգացող տնտեսության, այլ՝ ժամանակավոր ազդեցությունների նկատմամբ շատ զգայուն տնտեսության մասին, ինչով պայմանավորված կտրուկ աճ է արձանագրվում այն ոլորտներում, որոնք գտնվում են այդ ազդեցությունների ներքո, և հակառակը՝ այդ ազդեցությունների թուլացումից հետո կտրուկ անկման ներքո են հայտնվում:

Իսկ թե որքանո՞վ է այդ բարձր աճը նպաստում բնակչության ընդհանուր կենսամակարդակի աճին, տարբեր ցուցանիշներով, օրինակ՝ հասարակության վարկային բեռի ավելացման մասին, աշխատավարձերի բաշխվածության մասին, թանկացումների մասին վիճակագրություններով պարբերաբար անդրադառնում ենք: