Գեորգի Իսահակյանի բեմադրությամբ Բրաունֆելսի «Թռչուններ» օպերան արժանացել է «Օնեգին» մրցանակին

03 Դեկտեմբերի 2025, 23:46

Մշակույթ

Վալտեր Բրաունֆելսի «Թռչունները» օպերայի բեմադրությունը, որն իրականացրել է Նատալյա Սացի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Գեորգի Իսահակյանը, դարձել է «Օնեգին» 10-րդ ազգային օպերային մրցանակի դափնեկիր՝ «Իրադարձություն. Նորարարություն» անվանակարգում։

Ներկայացման ռուսական պրեմիերան տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 1-ին «RE-Կոնստրուկցիա» նախագծի շրջանակում և ճանաչվել է 2024-2025 թթ-ի թատերաշրջանի կարևորագույն իրադարձություններից մեկը հայրենական երաժշտական թատրոնում:

Գերմանացի կոմպոզիտոր Վալտեր Բրաունֆելսի «Թռչունները» դասվում է հազվագյուտ ստեղծագործությունների շարքին, իսկ օպերան Ռուսաստանում ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացվել է 2024 թվականին։