Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական
04 Դեկտեմբերի 2025, 15:45
Իտալական հայտնի «F» շաբաթաթերթը հոդված է հրապարակել Հայաստանի մասին։ Հոդվածում Հայաստանը ներկայացվել է որպես «յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր՝ համեղ ու անմոռանալի խոհանոցով, գինեգործության հարուստ մշակույթով, հազարամյա պատմությամբ և անվերջ արկածներով»։
Լրագրողներն առանձնահատուկ նշել են Երևանը և Ջերմուկը, Գեղարդի վանքը և Նորավանքը, Սևանա լիճը և «Տաթևի թևեր» ճոպանուղին, ինչպես նաև բազմաթիվ ռեստորաններ և գինեգործարաններ։