Հայաստանը՝ Թուրքիայի համար ոչ բարեկամական երկիր

04 Դեկտեմբերի 2025, 20:00

Քաղաքականություն

«EuroPoll» վիճակագրական ընկերության անցկացրած հարցման համաձայն՝ Հայաստանը թուրքերի կողմից ամենաքիչ բարեկամ համարվող երկրների ցանկը։

Սոցհարցման մասնակիցներին հարցրել են. «Դուք այս երկիրը համարո՞ւմ եք Թուրքիայի բարեկամ» և թվել են 20 երկրի անուն։

Ըստ հետազոտության արդյունքների՝ Թուրքիայի համար բարեկամ համարվող երկրների ցանկը գլխավորում է Ադրբեջանը (94.2 %), որին հաջորդում են Հարավային Կորեան (90 %), Ճապոնիան (89.4 %), Իտալիան (70.7 %) և Ռուսաստանը (62.1%):

Հարցվածների 3.3 %-ն է միայն Հայաստանը բարեկամ համարել։