Ստացա Արշակ սրբազանին կալանավորելու միջնորդությունը․ փաստաբան

04 Դեկտեմբերի 2025, 23:26

Քաղաքականություն

Փաստաբան Արսեն Բաբայանը քիչ առաջ հայտնել է, որ ստացել է Արշակ սրբազանին կալանավորելու միջնորդությունը և կից նյութերը։

«Հենց այս նյութերի ուսումնասիրությունն ուղիղ հաստատում է, որ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունը բացահայտ կեղծիք է:

Ասվածը հաստատվում է այն փաստով, թե ինչպես են փորձել ձևակերպել մեղադրանքի էությունը և կալանքի անհրաժեշտությունը»,- նշել է նա։