Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետն ու կոմունալ բաժնի պետը
05 Դեկտեմբերի 2025, 18:30
Այսօր աշխատավայրից ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանը։ Տեղեկությունը հաստատել են քաղաքապետարանից:
«Ազատության» տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետի պարտակությունները կատարող Առաքելյանն ու Մկրտչյանը ձերբակալվել են հոկտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: