Իշխանությունն ազատ գործելու քարտ-բլանշ ունի․ Արևմուտքն ազատություն է տվել․ Վաչե Բրուտյան

05 Դեկտեմբերի 2025, 23:45

Քաղաքականություն

ՀՀ իշխանությունը գործում է արտաքին հրահանգներով։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է հրապարակախոս, խմբագիր Վաչե Բրուտյանն՝ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների հարձակումներին։

«ՔՊ-ն հրահանգներ է ստանում Բաքվից։ Եթե հրահանգեն, որ Կաթողիկոսին օդանավակայանում պետք է ձերբակալել, ապա այդպես էլ կանեն։ Նրանք Բաքվի կամակատարներն են»,- նշել է Բրուտյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները հետապնդում են Հայաստանը քաղաքականապես զրոյացնելու թուրք-ադրբեջանական առանցքի ծրագիրը։

«Այդ ծրագիրը կյանքի կոչելու համար Հայաստանում գործող բոլոր դիմադրության օջախները վերացնում են։ Եկեղեցին մեր հոգեմտավոր ողնաշարն է, որը փորձում են կոտրել։ Սրբազանների ձերբակալությունները, նրանց նկատմամբ դատական անհեթեթ մեղադրանքները, ինչպես նաև Կաթողիկոսի դեմ սկսված բոլոր հարձակումները քաղաքական հստակ ուղղվածություն ունեն»,- հավելել է նա։

Ըստ Բրուտյանի՝ այս իշխանությունները քարտ-բլանշ ունեն, և Արևմուտքն ամեն կերպ աջակցում է՝ նրանց ազատություն տալով։ «Թուրք-ադրբեջանական առանցքը կանգնած է նրա թիկունքին, որովհետև այս մարդիկ իրենց կամակատարներն են։ Նրանց ոչինչ չի կանգնեցնի, քանի որ նրանք ոչ մի սրբություն չունեն»,- հավելել է Բրուտյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։