Փաշինյանի կյանքի ողջ նպատակը վրեժխնդրությունն է․ դա լավ տեղ չի տանում․ Ռոբերտ Քոչարյան
06 Դեկտեմբերի 2025, 15:46
Եթե ֆիքսվում ես վրեժխնդրության վրա, դու պրոբլեմ ունես։ Այսօր աջակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Այդ դեպքում, ըստ նրա, պետք է մարդը որևէ հանրային գործով չզբաղվի։ «Ապագայի մասին չմտածեսի և կենտրոնանաս անցյալում քեզ վատություն արած կամ դավաճանած մարդկանց հետ հաշիվներ մաքրելու վրա։ Սա լավ բան չէ, հատկապես երկրի առաջին դեմքի համար։ Մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանին, որի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրությունն է։ Դա լավ տեղ չի տանում։ Ես նման դեպքերում ուղղակի ֆայլերից մարդուն ջնջում ես, ներել-չներելու հարց չէ, ուղղակի հեռացնում ես քո ֆայլերից, ասում՝ եղել է այդ մարդը, հիմա գործ չունեմ այդ մարդու հետ, տարբեր ճանապարհներով ենք գնում»,- ընդգծել է երկրորդ նախագահը։