Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված իրավական գործը կեղծ է․ միջազգային փաստաբանի զեկույցը

06 Դեկտեմբերի 2025, 18:54

Քաղաքականություն

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները»։

Մեր թիմը պատրաստել է համապարփակ, ծանրակշիռ զեկույց, որը փաստագրում է Հայաստանում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները։ Մեր նպատակը պարզ է՝ մերկացնել իշխանությունների ակնհայտ շեղումները օրենքի գերակայությունից և քաղաքական չեզոքությունից, որոնք լրջորեն վնասում են երկրի ժողովրդավարական հիմքերը։

Զեկույցը մանրամասնորեն ցույց է տալիս, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված իրավական գործը կեղծ է և հստակ օրինակ, թե ինչպես են քաղաքական դրդապատճառներով կոպտորեն անտեսվում իրավական նորմերն ու մարդու հիմնարար իրավունքները՝ ընդդիմախոսներին լռեցնելու համար։

Սա ուղղակի հարձակում է բոլոր նրանց վրա, ովքեր համարձակվում են կանգնել Եկեղեցու կողքին։

Մեր զեկույցը հասցեագրված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, Եվրոպայի Խորհրդին, ԵՄ մարմիններին և բոլոր այն միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտպանում են արդարադատությունը։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ և վճռական գնահատական տալ այս վտանգավոր իրավիճակին և պահանջել Հայաստանում արդարադատության սկզբունքի անհապաղ վերականգնում»։