Վեհափառի այցը Մարսել և տեղի իշխանության ընդունելիությունը մեսիջ էր ուղղված Հայաստանի իշխանությանը. Վարժապետյան
08 Դեկտեմբերի 2025, 20:30
Ֆրանսիան, որպես Սփյուռքի ամենամեծ գաղութներից մեկը, փաստացի Վեհափառի այցելությամբ ցույց տվեց, որ դեմ է եկեղեցու շուրջ տեղի ունեցողին ու երբեք չի աջակցի Հայաստանի իշխանության որդեգրած քաղաքականությանը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Արևմտյան Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը:
«Երբ Վեհափառը Մարսել այցելեց, տեսանք, թե երկրի պետական կառավարման շրջանակներն ինչ մեծ շուքով ընդունեցին նրան, սա նաև որոշակի մեսիջ էր ուղղված Հայաստանի իշխանությանը, Ֆրանսիայի՝ պետական կառույցից, որ իրենք չեն ընդունում այն, ինչ կատարվում Է եկեղեցու շուրջ»,- նկատել է Հրաչ Վարժապետյանը:
Նա նաև նշել է, որ Փաշինյանի եկեղեցահալած քաղաքականությունն անընդունելի է, Սփյուռքը երբեք չի ընդունի ու չի աջակցի եկեղեցին ու հավատը արատավորող արշավին:
«Սփյուռքը մեծ մտահոգությամբ է հետևում Հայաստանում կատարվող իրադարձություններին: Նախ հայ մարդը երբեք չի կարող այս ամենն ընդունել՝ անկախ նրանից հավատացիա՞լ է, թե՝ ոչ: Սա քրիստոնեական հավատքի խնդիր չէ, սա քրիստոնեական կառույցին ուղիղ հարված է»,- ընդգծել է Վարժապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: