Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Այսօրվա թանկացումները կրթության վերաբերյալ բարի կամքով չեն հաղթահարվի

08 Դեկտեմբերի 2025, 22:16

 

Հայաստանում առաջին ահնրաժեշտության ապրանքները շարունակում են թանկանալ։ Սպառողական գների ինդեքսի պաշտոնական վիճակագրությունն այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ ֆիքսում է ՝ 3,1 % գնաճ։ Ընդ որում, սպառողական գների ինդեքսի աճը նոյեմբերին հոկտեմբերի համեմատ կազմել է 0,6 %։ Սա նշանակում է, որ գնաճն ընթացիկ ամիսներին, շարունակական է։ Բայց այս ցուցանիշն ամբողջական պատկերը չի ապահովում, քանի որ խոսքը կուտակային, միջինացված ցուցանիշին է վերաբերում։

Իսկ ի՞նչ ունենք բացվածքում․

Սննդամթերքի գները հունվար-նոյեմբերին նախորդ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ աճել են 3,8%-ով, միայն մեկ ամսվա ընթացքում՝ 1,3%-ով։ Թեև հագուստի տասներկուամսյա գնաճը աննշան ցուցանիշով բացասական է, սակայն այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ այն ավելացել է 1,3%-ով ։

Առողջապահական ծառայությունները ևս թանկացել են 3%-ով, մեկ ամսվա կտրվածքով՝ 0,1%-ով։ Կրթության 12-ամսյա գնաճը կազմել է 8,3%, նախորդ ամսվա ընթացքում մնալով նույն մակարդակում։ Տրանսպորտի պարագայում է միայն, որ նախորդ ամսվա համեմատ ունենք գնանկում, մինչդեռ այստեղ ևս 12-ամսյա գնաճը բավական բարձր է։

Պետք է նշել, սակայն, որ այս պատկերը ևս ամբողջությամբ չի արտացոլում այն, ինչ կատարվում է շուկայում և ինչն անմիջական ազդեցություն ունի յուրաքաչյուրիս եկամուտների վրա։

Այս իմաստով թեկուզ միայն առաջին անհրաժեշտության պարենամթերքի գներն ուսումնասիրելը բավարար է։

Հացի տասներկուամսյա գնաճն օրինակ կազմել է 3%, իսկ միայն մեկ ամսվա ընթացքում այդ մթերքը թանկացել է ևս 1%-ով։ Ալյուրի գինն աճել է 4,8%-ով, մեկ ամսվա ընթացքում՝ 0,2%-ով։ Ընդհանուր առմամբ, բերված տվյալները, որոնք ամբողջական ցանկը չեն բնականաբար, բայց ցույց են տալիս, որ պարենամթերքի պարագայում ունենք գնաճ։ Հաշվի առնելով նախատոնական գնումներով պայմանավորված պահանջարկի կտրուկ աճը, գնաճի կունենանք նաև դեկտեմբերին։

Այս օրերին շատ է խոսվում Հայաստանում ծայրահեղ աղքատության, թոշակառուների մասին։ Ցավոք, քարոզչական տիրույթում առավելապես սոցիալական ծայրահեղ խնդիրների մեղքի սլաքները կա՛մ ուղղվում են դեպի սեփական հանրություն, կա՛մ առաջարկվում, գուցե տեսականորեն ճիշտ և լավ տեսլականներ, բայց, կստանա՞ն դրանք միս ու արյուն, թե՞ կմնան հերթական մանիպուլյատիվ տրամաբանության ներքո, հարցի մի կողմն է, իսկ մյուս կողմում հենց այսօր, թանկացումների այս պատկերի ներքո սեփական հանրության խնդիրը հողի վրա լուծող առաջարկի բացակայությունն է։ Խնդիր, որն առավել սուղ է կենսաթոշակային տարիքի մեր հայրենակիցների համար և խնդիր, որն այսօր կրթության մասին բաժակաճառերով կամ բարի կամքով հաստատ չի լուծվի։