Սև Օհանյանի «Մեղավորները»՝ AFI-ի վարկածով տարվա լավագույն ֆիլմ
10 Դեկտեմբերի 2025, 10:00
Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը (AFI) դեկտեմբերի սկզբին հրապարակել է անցնող տարվա լավագույն ֆիլմերի տասնյակը:
Ցուցակում տեղ է գտել պրոդյուսերներ Սև Օհանյանի, Ռայան Կուգլերի և Զինզի Կուգլերի «Մեղավորները» ֆիլմը: AFI-ի տասնյակում են նաև «Ավատար 3»-ը, «Ջեյ Քելլի»-ն, «Ճակատամարտ ճակատամարտի հետևից» և այլն: