Փաստացի ԵՄ-ի աջակցությունը դառնում է արտաքին միջամտություն. Բադալյանը՝ Կալասի հայտարարության մասին

15 Դեկտեմբերի 2025, 20:00

Կարծիք | Քաղաքականություն

Հայաստանն իր քաղաքացիներին պետք է հաշվետվություն ներկայացնի՝ ի՞նչ արտաքին միջամտությունների մասին է խոսքը, ինչո՞ւ չի կարող կանխել իր ռեսուրսներով ու ինչո՞ւ է առաջացել ԵՄ-ին դիմելու անհրաժեշտությունը: Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն՝ անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի այն հայտարարությանը, թե Հայաստանը ԵՄ-ից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելուհամար:

«Սա իշխանության կարիքների համար գումար ուզել է: Այդ գումարը անկասկած դե ֆակտո վերածվելու է որոշակի ընտրական ֆինանսական աջակցության, որ Եվրամիությունը տրամադրում է Հայաստանին: Փաստացի ԵՄ-ի աջակցությունը դառնում է արտաքին միջամտություն»,- նշել է Բադալյանը:

Նա նաև ասել է, «ձրի պանիրը միայն թակարդում է լինում» և հիշեցրել, որ այսօր, երբ ԵՄ-ն Ուկրաինային պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի, անգամ այդ հարցում վատ վիճակում է:

«Եվրամիությունը հենց այնպես Հայաստանին մեկ լումա չի տրամադրի: Հարցն այն է՝ ինչ քաղաքական գին է վճարելու Հայաստանը ԵՄ-ից ստացված օգնության դիմաց»,- ընդգծել է Բադալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: