Պատգամավորներն առաջարկել են Մարգարիտա Սիմոնյանին «Կրասնոդարի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել
17 Դեկտեմբերի 2025, 16:12
Կրասնոդարի քաղաքային դումայի պատգամավորներն առաջարկել են «RT» հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին շնորհել «Կրասնոդարի պատվավոր քաղաքացի» կոչում։
«Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում սիրելի Կրասնոդարի քաղաքային դումայի պատգամավորներին նման նախաձեռնության համար։ Այս լուրն ինձ պարզապես ապշեցրեց և շատ ուրախացրեց։ Շնորհակալ կլինեմ, եթե կողմ քվեարկեք։ Ինձ համար անչափելի հպարտություն է ծառայել իմ հայրենիքին՝ և՛ մեծ, և՛ փոքր։
Շնորհակալություն, Կրասնոդար։ Շնորհակալություն, հարազատս»,- սոցցանցի իր էջում գրել է Սիմոնյանը։