Սիմոն Աբգարյանը կմարմնավորի Շառլ դը Գոլին
18 Դեկտեմբերի 2025, 10:50
Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը կմարմնավորի գեներալ Շառլ դը Գոլին՝ երկու մասից բաղկացած պատմական կենսագրական ֆիլմում։ «Դը Գոլ» կենսագրական դրամայի ռեժիսորը Անտոնեն Բոդրին է։
Նախօրեին «Pathé» կինոստուդիան ներկայացրել է այս մասշտաբային պատմական սագայի թիզերը և հայտարարել, որ ֆրանսիական Դիմադրության խորհրդանիշի մասին պատմող ֆիլմի առաջին մասը էկրան կբարձրանա 2026 թվականի հունիսի 10-ին, իսկ երկրորդ մասը՝ հուլիսի 3-ին։
Սիմոն Աբգարյանը հայտնի է «Կազինո Ռոյալ», «Գետ», «Պերսեպոլիս», «Սպի» և «Արարատ» ֆիլմերում իր դերակատարումներով։ Նա նաև հաջողակ թատերական դերասան ու ռեժիսոր է։ 2020 թվականին նա արժանացել է ֆրանսիական հեղինակավոր թատերական մրցանակի՝ «Մոլիեր» մրցանակի՝ «Ընդհատակյա Էլեկտրան» ներկայացման բեմադրության համար։
․
