Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթել է Մեհդի Բայդուլաևին

18 Դեկտեմբերի 2025, 12:15

Սպորտ

UFC-ի հովանու ներքո թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկ Արման Ծառուկյանը հաղթել է Մոսկվայում անցկացված ACBJJ 20 մրցաշարում՝ նվաճելով «Աստղերի գոտի» չեմպիոնական գոտին։

Թեթևագույն քաշային կարգում ACA Գրան պրիի հաղթող Մեհդի Բայդուլաևի դեմ գոտեմարտը անցկացվել է No-GI ջիու-ջիցուի կանոններով։ Հանդիպման ավարտից 30 վայրկյան առաջ Ծառուկյանը կիրառել է խեղդող հնարք՝ ստիպելով մրցակցին հանձնվել։

Այս հաղթանակը Արման Ծառուկյանին հնարավորություն է տվել նվաճել ACBJJ-ի «Աստղերի գոտի» չեմպիոնական գոտին։

Հիմա եթերում