Աշխաբադում միայն Հայաստանի ու Վրաստանի ներկայացուցիչները ռուսերեն չեն խոսել

19 Դեկտեմբերի 2025, 19:30

Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Աշխաբադում կայացած միջազգային ֆորումում ԱՊՀ երկրների պատվիրակությունների մեծամասնությունը ելույթ է ունեցել ռուսերենով։

Նրա խոսքով՝ ռուսերեն չեն խոսել միայն Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչները, հաղորդում է «Аргументы и факты»-ն։

Ֆորումը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին Թուրքմենստանի մայրաքաղաքում և նվիրված էր Միջազգային խաղաղության և վստահության տարվան, Չեզոքության օրվան և երկրի մշտական չեզոքությանը 30-ամյակին:

Հիմա եթերում