Ադելյա Պետրոսյանը կարճ ելույթից հետո գլխավորում է Ռուսաստանի առաջնությունը
19 Դեկտեմբերի 2025, 23:15
Սանկտ Պետերբուրգում ընթացող Ռուսաստանի առաջնությանը գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը կարճ ելույթից հետո առաջատարն է:
Ադելյան ստացել է 86,52 միավոր։ Ելույթի ընթացքում, խաղաշրջանում առաջին անգամ, մարզուհին կատարել է եռակի ակսել։
74,59 միավորով երկրորդ տեղում է Ալիսա Դվոեգլազովան, առաջատարների եռյակը 73,93 միավորով եզրափակում է Աննա Ֆրոլովան։
Պետրոսյանն իր ազատ ծրագիրը կներկայացնի դեկտեմբերի 20-ին։